«Չելսին» 120 միլիոն եվրո կառաջարկի Ռոնալդուի համար
Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Marca-ն։ Անգլիական ակումբը պատրաստ է 35-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 120 միլիոն եվրո։
2018-ի ամռանը «Յուվենտուսը» Ռոնալդուի համար Մադրիդի «Ռեալին» վճարել էր 117 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Ռոնալդուն Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես է եկել 2003-2009-ին՝ ներկայացնելով «Մանչեսթեր Յունայթեդը»։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 22 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։