Հայաստանի կառավարությանը տրված Ֆրենսիս ֆուկույամայի գնահատականը. Ստեփան Դանիելյան
Անարդյունավետ պետությունները, որտեղ հանրությունը բևեռացված է և կա վատ կառավարում, վատ են դիմակայել համավարակին, իրենց քաղաքացիներին ու տնտեսությունը թողնելով խոցելի վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Արդեն այսօր իսկ պարզ է, թե ինչու որոշ երկրներ կարողացան ավելի արդյունավետ կերպով դիմակայել համավարակին, քան՝ մյուսները և պետք է ենթադրել, որ այս տենդենցը շարունակվելու է։
Որոշ դեմոկրատակ երկրներ լավ արդյունքներ են ցույց տվել, մյուսները՝ ոչ և նույն վերաբերվում է ավտորիտար երկրներին։
Համավարակին արդյունավետ դիմակայելու գործոններն էին երկրների գործնական լինելը, սոցիալական վստահությունը և առաջնորդությունը։ Այս երեք գործոններն ունեցող երկրները՝ կոմպետենտ պետական ապարատ, հանրության վստահությունը վայելող կառավարություն, որին քաղաքացիներն ականջալուր են, և արդյունավետ առաջնորդներ, կարողացել են տպավորիչ արդյունքների հասնել, սահմանափակելով կրած վնասները։
Անարդյունավետ պետությունները, որտեղ հանրությունը բևեռացված է և կա վատ կառավարում, վատ են դիմակայել համավարակին, իրենց քաղաքացիներին ու տնտեսությունը թողնելով խոցելի վիճակում»: