Ռուսաստանը կհակազդի ՄԱԿ-ի ԱԽ-ով մանիպուլացնելու փորձերին
Ռուսաստանը կհակազդի Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ով մանիպուլացնելու փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտադիր ենք հստակ հակազդել ՄԱԿ-ի ԱԽ-ով մանիպուլացնելու եւ հակաիրանական օրակար առաջ տանելու փորձերին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Որոշ իրադարձություններ են տեղի ունենում Վիեննայում (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդի նիստը)»,-ասել է նա:
Լավրովը հույս է հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան քննարկել հետագա համագործակցության հեռանկարները Աստանայի ձեւաչափի շրջանակում, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հարցերը՝ վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված համաձայնություններին համապատասխան: