Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Պրեմյեր լիգայում
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Marca-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել 35-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց: Նշվում է, որ գործարքում, հնարավոր է, ընդգրկվի «Չելսիի» 2 ֆուտբոլիստ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով կարող է հրաժարվել Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից:
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Ռեալից»: