«Նիգեր» բառի հաճախակի գործածման պատճառով Քվենտին Տարանտինոյին մեղադրել են ռասիզմի մեջ
Օսկարակիր սցենարիստ Ջոն Ռիդլին («Ստրկության 12 տարի»), որի բողոքի շնորհիվ «Քամուց քշվածները» ֆիլմը ռասիզմի պատճառով հանվել է HBO-ից, շարունակում է պայքարը ռասսայական հավասարության համար։ Այս անգամ Ջոնը քննադատության է ենթարկել Քվենտին Տարանտինոյին, որն իր սցենարներում պարբերաբար գործածում է «նիգեր» վիրավորական բառը։ Քվենտինի ժապավեններում այս տերմինն օգտագործվոմ է 214 անգամ։ Նա ռեկորդ է սահմանել «Ջանգո ազատագրվածը» ֆիմում՝ 110 անգամ։
«Տարանտինոն այդ բառը գործածում է ոչ թե որոշակի կոնտեքստում, այլ պարզապես գործածելու համար։ Դա զայրացնում է, բայց միեւնույն ժամանակ ես չեմ ցանկանում բոլորովին արգելել այդ բառը»,- նշել է Ռիդլին։
Ավելի վաղ այդ թեմայի մասին խոսել է «Կլանի սեւ անդամը» ֆիլմի ռեժիսորը՝ Սփայք Լին. «Ինձ դուր չի գալիս Քվենտինի կողմից «ն»-ով սկսվող բառի՝ չափազանց շատ գործածումը։ Կարծում եմ՝ նրա հետ ինչ-որ բան այն չէ, նա ամենուր մտցնում է այն։ Ես դեմ չեմ այդ բառին, ես այն գործածում եմ, բայց Քվենտինը տարված է դրանով։ Ինչի՞ է նա հասնում, ցանկանո՞ւմ է պատվավոր սեւ դառնալ։ Ես ուզում եմ, որ Քվենտինն իմանա, որ աֆրոամերիկացներն այդ բառը լավը կամ նորաձեւ չեն համարում»։
Քվենտինն այդ մեղադրանքներին պատասխանել է դեռ 5 տարի առաջ՝ նշելով, որ որպես սցենարիստ՝ իրավունք ունի գրելու այն, ինչ ցանկանում է, իսկ «նիգեր» բառը պայմանավորված է իր ֆիլմերի կոնտեսքստով. «Կարծիքը, թե ես դա չեմ կարող անել, որովհետեւ սպիտակամորթ եմ, ռասիզմ է։ Ոչ մի հեղինակի այդքան հաճախ չեն հիշեցրել իր մաշկի գույնը, որքան ինձ»։