«Պլատոնին ոչինչ չի հասնի». Ֆրիսկեի հայրը դատական վեճ է սկսել Շեպելևի հետ
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն կյանքից հեռացել է հինգ տարի առաջ։ Նրա միակ որդին՝ Պլատոնը, ապրում է հոր՝ Դմիտրի Շեպելեւի հետ։ Մահացած երգչուհու ծնողների համար թոռը կյանքի իմաստ է դարձել, սակայն հեռուստահաղորդավարը նրանց արգելել է այցելել տղային։
Երգչուհու մահվան տարելիցին հայտնի է դարձել, որ Ժաննայի ընտանիքը Շեպելեւի հետ հերթական քննությունն է սկսել։ Կոնֆլիկտի պատճառ է դարձել 60 մլն ռուբլիով Ֆրիսկեի երկհարկանի առանձնատունը վաճառելու հեռուստահաղորդավարի որոշումը։ Երգչուհու հայրը գործարքը վիճարկել է դատարանի միջոցով։
«Պլատոնին առհասարակ ոչինչ չի հասնի, այդ պատճառով մենք պայքարելու ենք։ Ինձ հիմա հարկավոր է ժառանգությունը ձեւակերպել Պլատոնի անունով։ Ինձ հարկավոր է այնպես ձեւակերպել, որ մարդը նույնիսկ մտքերում չկարողանա մտածել այն մասին, որ այնտեղ իր ձեռքը մտցնի»,- «НТВ»-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Ֆրիսկեն։
Ֆրիսկեն չի թաքցնում, որ շատ է անհանգստանում թոռան համար, կարոտում է ու մշտապես մտածում նրա մասին։ Նա միայն հանուն թոռան Շեպելեւի հետ դատական վեճի մեջ մտնում։ «Ես հասկանում եմ, որ նրանք հիմա երեխային մեր դեմ են տրամադրել։ Հիմա դժվար կլինի ինչ-որ կերպ կապ հաստատել, բայց կփորձենք։ Ինձ համար ամենակարեւորը երեխան է»,- ասել է Վլադիմիրը։
Ընդ որում, Պլատոնն արդեն յոթ տարեկան է։ Այդ տարի երեխան առաջին դասարան կգնա։ Դմիտրին ամբողջ պատասխանատվությամբ է մոտեցել որդու համար ուսումնական հաստատություն որոնելու հարցին՝ կանգ առնելով հիանալի հեղինակություն ու վարկանիշ ունեցող մասնավոր ուսումնական հաստատության վրա։ Դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում եւ մեկ տարվա ուսման համար 1 մլն 400 հազար ռուբլի է վերցնում։