Մրցաշրջանի ավարտից հետո Իբրահիմովիչը կտեղափոխվի իր սեփական ակումբ
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետոկ տեղափոխվի իր սեփական թիմ՝ շվեդական «Համարբյու», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
38-ամյա Իբրահիմովիչը վերջնական որոշում է ընդունել չշարունակել համագործակցությունը «Միլանի» հետ:
Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020թ․ հունվարին ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» էր։
Զլատան Իբրահիմովիչը «Համարբյուի» համասեփականատեր է դարձել 2019 թվականի նոյեմբերին: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում Իբրահիմովիչը մեկնել էր Շվեդիա, որտեղ մարզվում էր «Համարբյուի» կազմում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։