ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կխախտի օրենքը, եթե հրապարակի իր գիրքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կխախտի օրենքը, եթե հրապարակի իր գիրքը:
Նա «ծայրաստիճան ոչ տեղին» է անվանել այն փաստը, որ Բոլթոնը հուշեր է գրում Սպիտակ տանը իր աշխատանքի մասին, եւ հայտարարել է, որ գիրքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն: Թրամփը նաեւ ենթադրել է, որ գրքում պարունակվող մանրամասները կարող են չհամապատասխանել իրականությանը, քանի որ Բոլթոնը «ինչպես հայտնի է, շատ է ստում»:
Ինչպես նշում է Hill-ը, Թրամփի վարչակազմը նախատեսում է դատական հայց ներկայացնել, որպեսզի կանխի հունիսի վերջին Բոլթոնի հուշերի հրապարակումը:
Բոլթոնը պլանավորում է իր «Սենյակը, որում դա տեղի է ունեցել» հուշերը հրատարակել հունիսի 23-ին։
Սպիտակ տան փաստաբանը ասել է, որ ձեռագիրը դեռ պարունակում է դասակարգված նյութեր, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության համար: Սպիտակ տունը հայտնել է, որ Բոլթոնին ձեռագրի խմբագրված օրինակը կտրամադրի հրատարակվելուց չորս օր առաջ՝ հունիսի 19-ին:
Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը կարծում է, որ Սպիտակ տունը փորձում է ազգային անվտանգությունը որպես «պատրվակ» օգտագործել՝ Բոլթոնին գիրքը գրաքննության ենթարկելու համար։
Սպասվում է, որ նրա հուշերում կներկայացվի Թրամփի օրոք Սպիտակ տան ոչ հաճելի պատկերը: