ԱՄՆ-ում 1000 տոննա միկրոպլաստիկ է «տեղացել»
ԱՄՆ-ում անձրեւի հետ 1000 տոննա միկրոպլաստիկ է «տեղացել»: Գիտնականները դրանք հայտնաբերել են 11 ազգային պարկերում ուսումնասիրության ընթացքում, հաղորդում է Popmech-ը:
Քանի որ պլաստմասաները կենսազերծման ենթակա չեն, դրանք՝ հայտնվելով աղբանոցում, վերածվում են միկրոմասնիկների եւ թափանցում մթնոլորտում: Այդ պրոցեսը հետազոտության առաջատար հեղինակ Ջենիս Բրահնին անվանում է «պլաստիկե պարույր»:
Բրահնիի թիմը հայտնաբերել է , որ միկրոպլաստիկի խոնավ մասնիկները, ամենայն հավանականությամբ, տարածվել են մեծ քաղաքներից քամու հետեւանքով:
Չնայած մարդու օրգանիզմի վրա դրա ազդեցությունը մինչ այժմ հայտնի չէ՝ գիտնականները սկսում են բարձրացնել այդ առումով առողջապահական մի շարք խնդիրներ:
Գիտնականները դա կապում են նաեւ հողի ջերմային հատկությունների տատանումների հետ , որոնք հանգեցնում են բույսերի կյանքում կորուստներին: