Հայտնի է «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման օրը
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության հանձնման 93-րդ արարողությունը 2021թ.-ի փետրվարի 28-ից հետաձգել է մինչեւ ապրիլի 25, հայտնել են կազմակերպիչները։
«Օսկար»-ն ավանդաբար տեղի է ունենում տարվա սկզբին՝ ավարտելով ԱՄՆ-ում կինոմրւցանակների հանձնման սեզոնը։ Ծրագրվում է, որ հաջորդ տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։ «Ճիշտ է։ Հաջորդ «Օսկար»-ը կանցկացվի 2021թ.-ի ապրիլի 25-ին»,- Twitter-ի էջում հայտնել են կազմակերպիչները։ ԱՄՆ կինոակադեմիան պարզաբանել է, որ տեղափոխումը պայմանավորված է COVID-19-ի համավարակով։
Հաջորդ «Օսկար»-ին կարող են մասնակցել ժապավենները, որոնք թողարկվել են 2020թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 2021թ.-ի փետրվարի 28-ը։ Ընդ որում, մրցույթին հայտ ներկայացնելու համար ժամկետն ընդհանուր անվանակարգերում, այդ թվում «տարվա լավագույն ֆիլմ», 2021թ.-ի փետրվարի 15-ն է, իսկ հատուկ անվանակագրերում, այդ թվում «օտարերկրյա լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «լավագույն անիմացիոն ֆիլմ», 2020թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Հավակնորդների անունները կհայտարարվեն մարտի 15-ին։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվում է նաեւ կինոամադեմիայի թանգարանի բացումը, որն ի սկզբանե ծրագրվում էր բացե