Ռուսաստանցի կինը յոթ տարի ապրել է օդանավակայանում
Տուլուն քաղաքում ծնված ռուսաստանցի Լյուդմիլա Լիսիցինան յոթ տարի է ապրում է Իրկուտսի օդանավակայանի տերմինալում։ Ավիակապի անսովոր բնակչուհու մասին պատմել է Mash Telegram-ալիքը։
Կինը ժամանակին պարբերաբար աշխատել է իր տնից հեռու, իսկ բնակարանում ապրել է ազգականի հետ։ Այնուհետեւ մոտ 19 տարի առաջ նա կնոջը վռնդել է։ Լիսիցինան ստիպված է եղել բնակություն հաստատել օդանավակայանում։ Նա քնում է որոշակի աթոռների վրա, լողանում է հասարակական զուգարանում։ 69-ամյա կնոջը բազմիցս փորձել են տանել սոցիալական ծառայության աշխատակիցները, սակայն Լիսիցինան մերժել է նրանց օգնությունը։
Օդանավակայանի աշխատակիցները կնոջը չեն վռնդում, սակայն հուսով են, որ նրան, այնուամենայնիվ, կօգնեն հարազատները։ Կինն ինքը Mash-ին պատմել է, որ բնակարան ունի, որն, ըստ նրա, ապօրինի կերպով խլել են իրենից։