Թուրքիայում գրանցվել է COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ամսական առավելագույն քանակը
Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 1.592 նոր դեպք, սա մայիսի 16-ից ի վեր երկրում վարակի նոր դեպքերի առավելագույն քանակն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ղեկավարության հայտարարությանը:
«Այսօր հայտնաբերվել է 1.592 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 179.831 է: Մենք այսօր կորցրել ենք 18 հիվանդի, ընդհանուր առմամբ, մահացել է 4825 մարդ»,- ասվում է նախարարության հայտարարությունում:
Թուրքիայում համաճարակի սկսվելուց ի վեր ապաքինվել է 152.364 հիվանդ, 947-ը՝ վերջին մեկ օրում: