«Տատիկի է նման». ճերմակած մազերով Վոդյանովան շոկի է ենթարկել հետևորդներին
Նատալյա Վոդյանովան Instagram-յան էջում հրապարակել է ուղիղ եթերի տեսագրությունը. 38-ամյա մոդելը հետեւորդների շրջանում թանկարժեք ժամացույց է խաղարկել։ Նա հայտարարել է մրցույթի կանոնները, ինչպես նաեւ ներկայացրել հաղթողին։ Սակայն շատերն ուշադրություն են դարձել մոդելի արտաքին տեսքին, ինչի հետեւանքով նա իր տարիքից ավելի մեծ է երեւում։
Նատալյան նկարահանման համար իրեն կարգի չի բերել։ Նա գործված հագուստ է կրել։ Բացի այդ՝ մոդելը անփույթ հավաքել է մազերը, որոնց արմատների հատվածում նկատելի են սպիտակած վարսերը։ Ակնհայտորեն, մոդելը ռիսկի չի գնացել ու մազերը տանը չի ներեկ՝ սպասելով, երբ ոճաբաններն ու վիզաժիստները կրկին կսկսեն ընդունել հաճախորդներին։
Տեսանյութն՝ այստեղ:
Օգտատերերը խոստովանել են, որ չէի սպասում Նատալյային այդ տեսքով տեսնել։ Սակայն որոշները, հակառակը, գնահատել են մոդելի բնական տեսքը։ «Ես շոկի մեջ եմ։ Ամեն դեպքում, իսկական կինն այսքան անփույթ տեսք չպիտի ունենա հանրության առաջ», «Կարծես տատիկ լինի՝ ամառնը գործված հագուստ կրող», «Շնորհակալություն, որ մեզ թույլ եք տվել ձեզ տեսնել այնպիսին, ինչպիսին ձեզ տեսնում են միայն ամենամտերիմները»,- գրել են հետեւորդները։
Հիշեցնենք՝ Նատալյա Վոդյանովան այս ամռանը ծրագրում էր հարսանիք կազմակերպել սիրելիի՝ միլիոնատեր Անտուան Արնոյի հետ։ Սակայն կորոնավիրուսի համավարակն իր փոփոխություններն է մտցել. արարողությունը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի։