Հունիսի 16-ին Հայաստանի հյուսիսային մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հունիսի 16-ին Հայաստանի հյուսիսային մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+28,
Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,
Արարատում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+30,
Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+30 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+35):