441 ֆուտբոլիստ ֆինանսական փոխհատուցման հայտ է ներկայացրել
441 ֆուտբոլիստ ֆինանսական փոխհատուցման հայտ է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)։ Այդ ֆուտբոլիստները ներկայացնում են սնանկացած ակումբներ, որոնք աշխատավարձի պարտքեր ունեն, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հայցվորների 81 տոկոսը ներկայացնում են եվրոպական ակումբներ։ ՖԻՖԱ-ն կշարունակի ընդունել դիմումներ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) միջոցով։
ՖԻՖԱ-ն ու FIFPro-ն ստեղծել են միջազգային հիմնադրամ, որը հուլիսի 1-ին ֆինանսական աջակցություն կտրամադրվի սնանկացած ակումբների ֆուտբոլիստներին։