Կամ դիմակ ենք կրելու, կամ վիրուսը հաղթահարելու ենք հետեւյալ կերպ. ով պիտի մահանար՝ մահանա. Փաշինյան
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը նշել էր, այսօր, հունիսի 15-ին, ՀՀ Վարչապետը Ճեպազրույց է հրավիրել պարետատան նիստից հետո:
Անկախ նրանից, թե ինչ մեթոդով վարչական, թե այլ, մինչեւ չպահենք դիմակ կրելու կանոնը, մենք կորոնավիրուսի խնդիրը չենք կարող լօուծել: Այս մասին ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կամ էլ հաղթահարելու ենք հետեւյալ կերպ. ով պիտի մահանար՝ մահանա, եւ մնան միայն նրանք, որոնք կհաղթահարեն հիվանդությունը: Մենք երեկ 42 տարեկան մահացության դեպք ենք ունեցել»,-ասաց վարչապետը: