Նոր թեսթը կկարողանա կորոնավիրուսն ընդամնեը 10 րոպեում ախտորոշել
Ռուս գիտնականները մշակում են COVID-19-ի էքսպրես-ախտորոշման նոր համակարգ, որը առանձնանում է վերլուծության առավելագույն բարձր արագությամբ՝ արդյունքը կարելի է ընդամենը 10 րոպեում ստանալ։
Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, մշակման հեղինակները՝ Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանի մասնագետները, որոնց հաջողվել է ստանալ կորոնավիրուսի մակերեւույթին փշանման ելուստներին համապատասխանող պեպտիդային մոլեկուլներ, որոնք նոր կորոնավիրուսը օգտագործում են մարմնի բջիջներ ներթափանցելու համար։
Թեսթ անցկացնելու համար պահանջվում է վերցնել պացիենտի խորխի նմուշ, կոկորդից կամ քթից քսուք։ Ապակուց կամ պոլիմերից չիպի վրա կա լուծույթով ներդրված անոթ, որտեղ տեղադրվում է նմուշը, որից հետո չիպը տեղադրվում է հաշվող սարքի մեջ, որտեղ լուծույթը անցնում է պեպտիդներով հարթակի միջով։ Եթե նմուշի մեջ վիրուսներ կան, դրանք միանում են պեպտիդների հետ, եւ դա տեսանելի է լինում օպտիկական սարքի միջոցով՝ բնորոշ լուսավորմամբ։
Գիտնականները կարծում են, որ պեպտիդները կարելի է օգտագործել նաեւ հակավիրուսային թերապիայում, քանի որ դրանք ունակ են բռնել վիրուսը նրա փշանման ելուստներից եւ վնասազերծել դրանք՝ վիրուսը չի կարողանում միանալ էպիթելների բջիջներին։
Տվյալ պահին մշակվում է բիոչիպի հարթակի նախատիպը։ Եթե փորձարկումները լավ անցնեն, ամենաարագ թեսթ-համակարգերից մեկը շուկա դուրս կգա։