Բարբարա Սթրեյզանդը Ջորջ Ֆլոյդի դստերը Disney-ի ակցիաներ է նվիրել
Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի վեցամյա դստերը Disney-ի ակցիաներ է նվիրել։ Վեցամյա աղջիկը Instagram-ում սերտիֆիկատը ձեռքին լուսանկար է հրապարակել։
«Շնորհակալություն, Բարբարա Սթրեյզանդ, այս ծանրոցի համար։ Հիմա ձեր շնորհիվ Disney-ի բաժնետեր եմ»,- լուսանկարը մակագրել է երեխան։
Հրապարակված մյուս լուսանկարներում ցուցադրված են Disney-ի լոգոտիպով փաստաղթղթերն ու 78-ամյա Սթրեյզանդի երկու ալբոմ, որոնք երգչուհին նվիրել է աղջկան՝ «My Name Is Barbra» եւ «Color Me Barbra»։
Մայիսի 25-ին Միենապոլիսի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալության ընթացքում ոստիկանը ծունկը դրել էր նրա իրանին։ Ֆլոյդը բղավում էր, որ շնչահեղձ է լինում, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել։ Արդյունքում տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դա ԱՄՆ-ում մասսայական բողոքներ ու անկարգություններ է առաջացրել։