Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի կրտսեր դուստրը՝ Օլգան, «Ты не поверишь!» հաղորդման եթերում հայտարարել է, որ մայրը կրկին հայտնվել է հիվանդանոցում. այս անգամ խոհանոցում ընկնելու հետեւանքով ստացած վնասվածքի պատճառով։ Ֆեդոսեեւա-Շուկշինան հատակին սահել է ու ընկել՝ հարվածելով պոչուկը։
«Նա ներքին օրգանների լուրջ վնասվածքներ ունի»,- նշել է Օլգան։ Նա հավելել , որ դերասանուհին սիրում է փախչել բժշկական հաստատություններից, սակայն ինքը պայմանավորվել է բուժող բժիշկների հետ, որ վերջիններս ուշադիր հետեւն Ֆեդոսեեւա-Շուկշինային, նրան դուրս չթողնեն, հոգ տանեն նրա մասին ու լավ կերակրեն»։
Օլգան նաեւ ընդգծել է, որ չի հասկանում մոր ու նրա ամուսնու՝ Բարի Ալիբասովի հարաբերությունների էությունը, սակայն կասկածում է, որ նա ցանկանում է մորից խլել բնակարանը։