ԱՄՆ-ում Կոնֆեդերացիայի ղեկավարի արձանի գլխի մեջ 1936 թվականի բուրբոնի շիշ է հայտնաբերվել
Ամերիկացի աշխատողները բուրբոնի շիշ են գտել Կոնֆեդերացիայի ղեկավար Ջեֆերսոն Դեվիսի արձանի ապամոնտաժման ժամանակ: Այն պահվել էր հուշարձանի ներսում դեռ 1936 թվականին, հայտնում է «360»-ը:
Արձանի մեջ Glenmore Kentucky բուրբոնի շիծ է հայտնաբերվել եւ State Journal-ի՝ 1936 թվականի հոկտեմբերի 20-ի համարը: Հենց այդ օրն էլ հուշարձանը հայտնվել է Կենտուկի նահանգում, գրում է New York Post պարբերականը:
Ավելի վաղ նահանգի Պատմական սեփականության պետական խորհրդատվական հանձնաժողովի անդամները կողմ էին արտահայտվել հուշարձանի քանդմանը: Դրանից հետո աշխատողները ապամոնտաժել էին արձանը եւ դուրս հանել այն շենքից: Ջեֆերսոն Դեվիսը ստրկատիրական Հարավի նախագահն էր ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Այժմ ամերիկյան բոլոր նահանգներում քանդվում են Քաղաքացիական պատերազմի ժամանակների հարավցիներին նվիրված հուշարձանները: Հուշարձանների դեմ պայքարը սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների ֆոնին: ԱՄՆ բնակիչները փողոց էին դուրս եկել հունիսի սկզբին՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով: Տղամարդը մահացել էր Մինեապոլիսում ոստիկանության կողմից ծանր ձերբակալությունից հետո: Մինչ այժմ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ եւ բախումներ են տեղի ունենում ոստիկանության ծառայողների եւ ցուցարարների միջեւ: