Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղին կդառնա մինի ֆուտբոլի դաշտ. Հակոբ Կարապետյան
Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այս հատվածը մինչեւ վերջերս ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր: Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա մասնավորապես նշել է. «Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել է մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»: