Պեդոֆիլների զոհերին ծաղրելու պատճառով հայտնի ապրանքանիշը խզում է պայմանագիրը Քսենիա Սոբչակի հետ
Mixit կոսմետիկայի հայտնի ապրանքանիշը որոշում է կայացրել խզել պայմանագիրն ու դադարեցնել ցանկացած համագործակցություն 38-ամյա Քսենիա Սոբչակի հետ։ Այս որոշման առիթ է դարձել հեռուստահաղորդավարուհու անհաջող կատակը պեդոֆիլների զոհերի մասին։ «Осторожно, новости» YouTube-յան վերջին թողարկման ընթացքում Քսենիա Անատոլեւան հեգնանքով է արտահայտվել երաժիշտ Ստաս Կոստյուշկինի հետ տեղի ունեցածի մասին, որը պատմել է, որ մանուկ հասակում այլասեռվածի զոհ է դարձել։
Զայրացած օգտատերերը դիմել են ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց հետո Սոբչակը գովազդային պայմանագրեր է կնքել։ Մասնավորապես բացասական մեկնաբանություններ են սկսել հայտնվել Mixit-ի եւ Audi-ի հաշիվներում։ Կոսմետիկայի ապրանքանիշի ներկայացուցիչներն առաջինն են արձագանքել։
«Mixit-ի փիլիսոփայությունը միայն բարի գործերն են ու դրական հույզերը․ մենք չենք կարող կիսել Քսենիա Սոբչակի ոչ միանշանակ արտահայտությունները, ինչի առնությամբ ավարտում ենք մեր համագործակցությունը»,- Instagram-յան պաշտոնական էջում գրել են ընկերության ներկայացուցիչները։
Այժմ օգտատերերը նույնն են սպասում Audi-ից։ Ի դեպ, Սոբչակը մինչ այժմ հրաժարվում է ներողություն խնդրել։ Telegram-յան էջում Անատոլի Սոբչակի դուստրը գրել է, որ «Դուք, ինչ է, ցանկանո՞ւմ եք, որ ձեզ բռնաբարեն, ինչպես Ստաս Կոստյուշկինին» իր արտահայտությունը չի կարելի ծաղր համարել։