ՊՍԺ-ի մարզական տնօրենը նշել է՝ որքան կորուստ է ունեցել ակումբը կորոնավիրուսի պատճառով
Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ակումբի կրած ֆինանսական կորուստի չափերի մասին:
«Կորոնավիրուսի պանդեմիան մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա: Պանդեմիան բացասաբար է անդրադարձել բոլոր բնագավառների, այդ թվում սպորտի վրա:
ՊՍԺ-ն այս պանդեմիայի պատճառով շուրջ 200 միլիոն եվրո է կորցրել: Վստահ եմ, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ ակումբ չի իրականացնի թանկարժեք տրանսֆեր, քանի որ նույնիսկ ամենահարուստ ակումբները շատ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել»,- Լեոնարդոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ դադարեցվել է, իսկ ՊՍԺ-ն ճանաչվել է չեմպիոն: