Երևանում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին (Լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 06։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մհեր Մնացականյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Հերացի փողոցից դեպի Խանջյան թունել տանող ճանապարհահատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի թունելի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հենապատին և մասամբ հայտվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ որոշ չափով փակելով այն։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։