Հինգ տարի առաջ կյանքից հեռացել է Ժաննա Ֆրիսկեն. Վլադ Լիսովեցը հիշել է վերջին հանդիպումն օնկոլոգիական հիվանդ երգչուհու հետ
Հինգ տարի առաջ՝ 2015թ.-ի հունիսի 15-ին, կյանքից հեռացել է Ժաննա Ֆրիսկեն։ Նա մահացել է 40 տարեկանում՝ չհաղթահարելով քաղցկեղը։ Երգչուհու մահվան տարելիցի առիթով լրագրողները հանդիպել են մարդկանց, որոնք մտերիմ են եղել եւ աշխատել են Ժաննայի հետ։ Նրանցից մեկը հայտնի ոճաբան Վլադ Լիսովեցն է, որը մահվանից կարճ ժամանակ առանց կտրել է Ֆրիսկեի մազերը։
«Հինգ տարի առաջ ես երթեւեկում էի մենքենայով. ես դեպրեսիա ունեի, սրտումս շատ ծանր էր, ամպամած էր, անձրեւ էր տեղում: Զանգ հնչեց, Ժաննան էր, մահվանից կարճ ժամանակ առաջ։ Ինչո՞ւ նա այդ ժամանակ զանգահարեց ինձ։ Ես չգիտեմ, նա պարզպես հարցրեց. «Վլադիչկա, դու, հավանանար, տխրո՞ւմ ես։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ կհարթվի»։ Եվ ես հասկացա, որ ինձ հետ կապ է հաստատել մի մարդ, որը սարսափելի ախտորոշում ունի, որը ծանր հիվանդ է, զանգահարել է, որ ինձ՝ առողջ տղամարդուց, աջակցի»,- հիշել է Լիսովեցը։
Երբ լրատվամիջոցները հայտնեցին սարսափելի ախտորոշման մասին, երգչուհին, կարծես թե, համակերպվել էր նրան, ինչ իրեն սպասվում էր։ Ամեն դեպքում, նույնիսկ այդ պահին նա ցանկանում էր երիտասարդ ու գրավիչ տեսք ունենալ։ Այդ պահին Ժաննան գրեթե ամբողջովին կուրացրել էր։
«Սրահը լի էր՝ ադմինիստրատորներ, հաճախորդներ. բոլորը շոկի մեջ էին։ Այդ ժամանակ Ժաննան նիհարել էր, բայց միեւնույն է, խոշոր էր, կաղում էր, քայլում էր ձեռնափայտով։ Ես վազեցի նրա մեքենայի մոտ, ուզում էի մեկնել ձեռքս, բայց նա ասաց. «Ոչ, ես ինքս»։ Ես շփոթվեցի․ իսկ Ժաննան սրահ եկավ, ժպտաց բոլորին։ Ես հավաքեցի ուժերս ու հարցրի. «Ժաննա, ինչպե՞ս ենք կտրելու»։ Իսկ նա պատասխանեց. «Տարբերություն չկա։ Միեւնույն է, ես ոչինչ չեմ տեսնում»։ Սարսափելի էր։ Ես կտրում եմ ընկերուհուս մազերը, որը միային տեսնում է ուրվապաատկեր, որը գրեթե մազ չունի»,- «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հայտնել է Լիսոեցը։
Նա նշում է, որ այդ իրավիճակն իր կյանքն առհավետ նախքանի ու հետոյի է բաժանել։ Երբ Ֆրիսկեն գնացել է սրահից, ոճաբանի մոտ սարսափելի հիստերիա է եղել։ Նա հիանալի հասկացել է. Ժաննային տեսնում էր վերջին անգամ։