Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված իրադարձությունների մասին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, նախագահն արդեն գրել է հոդվածը»,-ասել է նա՝ համապատասխան հարցին պատասխանելով։
Ակնկալվում է, որ ավելի ուշ նախագահը որոշում կկայացնի իր հոդվածը հրապարակելու ժամկետների մասին։
«Սպասում ենք նրա (Պուտինի) որոշմանը հրապարակման ժամկետների մասին»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք հոդվածը հրապարակվել նախքան Հաղթանակի շքերթը, որը կկայանա հունիսի 24-ին։