Թրամփի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունը COVID-ից հետո սկսել է վերականգնվել
ԱՄՆ-ի տնտեսությունը սկսել է հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի հետևանքները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն CNN-ի եթերում:
«Երկրի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում»,-ասել է Կալդոուն:
Նա հույս է հայտնել, որ վերականգվելն արագ կլինի՝ արդեն իջնում է գործազրկության մակարդակը եւ աճում են վաճառքի տեմպերը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2 մլն մարդ, մահացել է 115 հազար մարդ: