WP-ն իմացել է, որ Թրամփն ընտրությունների կարող է գնալ նոր կարգախոսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի համար կարող է նոր կարգախոս ընտրել: Այս մասին հայտնել է Washington Post-ը:
Այսպես, 2020 թվական նախընտրոկան քարոզարշավն ընթացել է հիմնականում Keep America Great (Պահպանենք Ամերիկան հզոր) կարգախոսով: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Սպիտակ տան ղեկավարն օգտագործել է նաեւ Transition to Greatness! (Անցում դեպի հզորություն) եւ The Best Is Yet to Come (Լավագույնն առջեւում է) կարգախոսերը:
Ըստ պարբերականի, Թրամփը ծրագրում է կողմնորոշվել 2020 թվականի նախագահական ընտրությունների կարգախոսի ընտրության հարցում:
2016 թվականին նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական գործիչը հանդես էր գալիս Make America Great Again (Ամերիկան կրկին հզոր դարձնենք):
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերին: