Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատունը հերքել է փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին ծեծելու մասին տեղեկատվությունը
Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատունը հերքել է փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանի վրա հարձակում գործելու մասին տեղեկատվությունը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ-ում ղրղզական դիվանագիտության մամուլի քարտուղար Գուլբարչին Բայիմբետովան։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին ծեծել է անհայտ անձը Մոսկվայում։
«Դա ոչ հավաստի տեղեկատվություն է։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել․ երկու շաբաթ առաջ Մոսկվայում ծեծել են մեր հայրենակցին, նա փոխհյուպատոս չէ։ Իսկ փոխհյուպատոս Տիգրան Կոնսախչյանը մեկնել է այդ հարցով զբաղվելու համար։ Գրել ենք դիմում՝ ուղղված Ռուսաստանի ՆԳՆ-ին»,-ասել է Բայիմբետովան։
«Փոխհյուպատոսի վրա հարձակում չեն գործել»,-նշել է նա։