ԱՄՆ գլխավոր վարակաբանը ենթադրել է, թե երբ երկիրը կվերադառնա սովորական կյանքին
ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ներկայացրել է իր ենթադրությունները, որոնց համաձայն երկիրը սովորական կյանքին կվերադառնա 1 տարի անց: Այս մասին Ֆաուչին ասել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ:
Վիրուսը կարող է անցնել մի քանի փուլով եւ վերադառնալ: Ես հուսով եմ, որ մոտ մեկ տարվա ընթացքում կվերադառնանք իսկապես նորմալ կյանքի կամ դրան մոտ»,-ասել է Ֆաունին:
Վարակաբանն ավելացրել է, որ կորոնավիրուսի տարածումը դանդաղել է հիմնական էպիկենտրոններում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Դեյթրոյթում եւ Նոր Օռլեանում: