Կարո Փայլանն առաջարկել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում մի հատվածն էլ եկեղեցի դարձնել
Ստամբուլում գտնվող եւ ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի եկեղեցի համարվող Սուրբ Սոֆիան թուրքական իշխանությունները ցանկանում են թանգարանից վերածել մզկիթի։
Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ շեշտելով, որ եթե պիտի նախկին եկեղեցին վերածվի մզկիթի, ապա դրա մի մասն էլ պետք է դառնա եկեղեցի, որպեսզի քրիստոնյաներն էլ կարողանան գնան եւ աղոթեն։
Նշենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։