«Սեր»․ Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի լուսանկարները
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սիրելիի հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան եւ նրա ընտրյալը վայելում են կիրակնօրյա հանգիստը։ Նրանք պատկերված են գեղեցիկ վայրում՝ լողավազանի կողքին։ Դերասնաուհին կրում է սպորտային հագուստ․ բաց երանգի բլուզ եւ մուգ գույնի տաբատ։ Նրա կերպարն ամբողջացնում են գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարինկան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Սեր»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան պատկերված էր գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Նա կրում էր ջինսե տաբատ, Դիսնեյի մուլտհերոսների պատկերով շապիկ, սպորտային գունավոր կոշիկներ։ Մարինկան հավաքել էր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել էր արեւային ոճային ակնոցը։