Իրինա Շեյքը բնական կերպարով հիացրել է երկրպագուներին
34-ամյա Իրինա Շեյքը ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Գեղեցկուհի մոդելը ներկայացել է առանց դիմահարդարման։
Բրեդլի Քուփերի նախկին սիրեցյալը հազվադեպ է կիսվում անձնական լուսանկարներով, ուստի նրա երկրպագուները անհամբեր սպասում են այդ հրապարակումների: Աստղի յուրաքանչյուր նոր լուսանկար հետեւորդների ու երկրպագուների կողմից ստանում է բազմաթիվ լայքեր եւ հիացական մեկնաբանություններ:
Այսօր Իրինան կիսվել է կադրով, որտեղ նա ներկայացել է երկարաթեւ կանաչ երանգի տոպով, որի կարճեցված մոդելն ընդգծել է պոդիումի աստղի պրեսը, իսկ երանգը կատարյալ համադրվել է աչքերի գույնի հետ:
Իրինա կերպարանք է ընդունել պառկած։ Գեղեցկուհին ուղիղ նայում է տեսախցիկին, նրա փոքր-ինչ գանգրացված մազերը սեքսուալություն են հաղորդել կերպարին։