Իրանում զբոսաշրջիկներին առաջին անգամ կառաջարկվի հանգիստ կապսուլային հյուրանոցներում
Շաբաթ Իրանում տեղի է ունեցել երկրում առաջին կապսուլային հյուրանոցի բացման արարողությունը, որը կառաջարկվի զբոսաշրջիկներին հանգստի համար, հաղորդում է Mehr-ը։
Նշվում է, որ առաջիկայում կապսուլային հյուրանոցներ ի հայտ կգան Իրանի տարբեր նահանգներում։
Առաջիկայում ծրագրվում է ստեղծել 200 կապսուլա Թեհրանում, Մաշխադում, Իսֆախանում, Շիրազում եւ Թավրիզում։
Կապսուլային հյուրանոցները մշակվել են Ճապոնիայում եւ ստեղծվել այն հյուրերի մատչելի ու հարմարավետ հանգստի համար, որոնք չեն ցանկանում կամ չեն կարող իրենց թույլ տալ խոշոր կամ ավելի թանկարժեք համարներ հյուրանոցներում։ Դրանք իրենցից ներկայացնում են իրար վրա տեղադրված փոքր ննջարանային կապսուլաներ։