Հանրապետության տարածքում՝ հունիսի 15-19-ի կեսօրից հետո առանձին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 15-19-ի կեսօրից հետո առանձին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում Հունիսի 14-ի ցերեկը և 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +31 +33:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,
Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,
Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33,
Արմավիրում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +24 +29 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը +31 +36):