«Ես ինձ սիրում եմ այսպիսին քո կողքին...»․ Մանո Գրիգորյանի ու ամուսնու սիրառատ լուսանկարը
Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սիրելի ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի հետ։
Instagram-ում հրապարակված լուսանկարների շարքում զույգը ջերմ գրկախառնված է։ Սարգիսն ու Մանոն մեղմ ժպտում են։ Սեւ-սպիտակ կադրին կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «12 եւ ամեն օր ես սկսել եմ նորից, ամեն օր պայքարել իմ երջանկության համար եւ այսօր էլ շարունակում եմ նույն հավատով քանի որ իմ պատկերացրած երջանկություն սահման չունի .... այնտեղ չկան գծեր, չկան թվեր, չկան կարծիքներ կա միայն օդ փափկամաքուր տարածություն որտեից սկսվում ու չի ավարտվում իմ երջանկության սիմֆոնիան որի Դիրիժորը «ուղղություն տվողը » Դու ես...Ես ինձ սիրում եմ այսպիսին քո կողքին...»։