Լավրովի և Շոյգուի այցը Թուրքիա չի կայանա
Ռուսաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Սերգեյ Շոյգուի կիրակնօրյա այցը Թուրքիա չի կայանա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Երկու երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների հանդիպման ամսաթիվը հավելյալ կհամաձայնեցվի։
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարականով երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններն ակտիվորեն աշխատում են Լիբիայում իրավիճակի կարգավորմանն աջակցելու շուրջ։
Նախարարությունում պատմել են, որ փորձագետները գործում են ի շահ հրադադարի համաձայնեցման կարճ ժամանակ անց, ինչպես նաեւ ի նպաստ քաղաքական եւ տնտեսական ուղղություններով ներլիբիական բանակցային գործընթացի հարթեցման ՄԱԿ-ի հովանու ներքո՝ համաձայն սույն թվականի հունվարի 19-ի Բեռլինի միջազգային համաժողովին կայացված որոշումների եւ ՄԱԿ-ի ԱԽ 2510 բանաձեւի։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Լավրովն ու Շոյգուն կիրակի կմեկնեն Թուրքիա տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցությունների համար։