Թուրքիայում օսմանյան հայ գեղանկարիչներին նվիրված երկրորդ ցուցահանդեսն է բացվել
Այս տարվա հուլիս 12–ից օգոստոսի 30–ը Անկարայում բացվելու է Armenian Painters In the Ottoman Empire անունը կրող երկրորդ ցուցահանդեսը։
Այս մասին տեղեկացնում է թուրքական SuperhaberTv-n`շեշտելով, որ օսմանյան շրջանում պետական կարեւոր դիրքերի հասած հայերը, ճարտարապետության եւ արվեստի ճյուղերում էլ մեծ հետք թողած գործեր են ստեղծել։
Նշենք, որ առաջին ցուցահանդեսը բացվել էր 2019–ի դեկտեմբերի 20–ից Ստամբուլի Canvas Art Investments–ում եւ տեւել մեկ ամիս։