ԱՄՆ զինված ուժերը այլևս «օտար երկրներ չեն վերակառուցի». Թրամփ
ԱՄՆ զինված ուժերն այլևս «օտար երկրներ» չեն վերակառուցելու և այլոց խնդիրները չեն լուծելու: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը`Վեսթ Փոյնթ ռազմական ակադեմիայի շրջանավարտներին ուղղված ելույթի ժամանակ, որը հեռարձակվում է Սպիտակ տան կայքում:
«ԱՄՆ զինված ուժերի հիմնական նպատակը Միացյալ Նահանգները արտաքին թշնամիներից պաշտպանելն է»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ-ը «այս աշխարհի ոստիկանը չէ»,- շեշտեց պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «վերջ է դնում անվերջ պատերազմների դարաշրջանին»: