Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8.8 հազար դեպք
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8835 նոր դեպք, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով օպերատիվ շտաբին։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 528,9 հազարի։
Նոր վարակվածները հայտնաբերվել են երկրի 84 շրջաններում։ Նրանց 36,2 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։