Ակտաու-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ևս 17 քաղաքացի
Ակտաու-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ևս 17 քաղաքացի: Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից
«Հունիսի 14-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5039 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարհանված 6 քաղաքացի, ինչպես նաև 7 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»: