Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ...

«Կորստի գիտակցումը գալիս է տարիներ անց. Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի էդ անդունդը»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքը՝ մայրիկին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մայրիկի լուսանկարն ու դրան կից հուզիչ գրառում է կատարել․

 

«Մայրս ինչու՞ էդքան հապշտապ գնաց.. էդպես էլ չենք հասկանա:

Մարդ, որը կյանքն այդքան սիրի ու խոնարհաբար տարիներիներով տանի ամեն մի դժվարություն, երբեք չտրտնջա, բայց միևնույն ժամանակ դաշտային ծաղկեփնջից, կամ իր եղբոր հետ գնացած պարզունակ մի արշավից ինքնամոռաց ուրախանա, ո՞նց կարող էր մի ակնթարթում հեռանալ, առանց մեզ հրաժեշտ տալու:

Իր վաթսունմեկում երեխայի աչքեր ուներ` չարաճճի ու ծիծաղկոտ, սիրտը, որն անհամար դառնություն էր ճանաչել, երբեք էլ քար չդարձավ:

Թեև մի բառ հա ականջիս է. ասում էր` ախր ես մենակ եմ, մենակ, գոնե մի ձեռք գցող- օգնող լիներ... երևի բոլոր մայրերն են միայնակ` աշխարհի դեմ, չնայած մեծ ընտանիքի ու բազում լավ ընկերների առկայությանը: Մենակ էր իր դարդերի հետ ու ցավերի մեջ, մեզ բաժին էր հասնում իր անսահման բարությունն ու համբերությունը միայն: Ցավերն իրեն էր պահում: Մայրերն աշխարհի խիղճն են ու ֆիլտրը. ցեխաջրերի ու աղտերի կույտերն իրենց հոգով են անցկացնում. զտում, մաքրագործում ու մեզ են վերադարձնում Մաքուր աշխարհը: Իսկ մենք էլի աղտոտում ենք` անխնա:

Երբեք էլ չենք հասկանա, թե ոնց էր կարողանում....

Սոսնձում էր բոլորիս, իրար կապում, հավաքում իրար գլխի ու ու մի մեծ թուխ կազմակերպում` բարեկամաազգակցական: Իր թխածը քաղցր էր: Էդ համն էլ չկա աշխարհում:

Չեմ հիշում`մեկին թթու խոսք ասած լիներ, միայն մի օր մեկի համար ասաց. «լղոզվող է»: Մեր ժամանակներում դրանից ավելի բնորոշ բառ դժվար է պատկերացնել: Լղոզվողների ժամանակներում ենք ապրում:

Իր մահվան 2011-ից անցել է 9 տարի, բայց ասես ուրիշ մոլորակում ապրենք. լրիվ այլ վարքեր, բարքեր... ավելի ճիշտ` դրանց բացակայություն:

Մորս սկզբունքը հստակ էր. չխանգարել, վատություն չանել, օգնել:

Ու բոլորովին մեկ էր` ով է օգնության դիմողը. իրեն վնասած մե՞կը, թե իր մեջքի հետևում դուստրերից բամբասող բանսարկուն... ոչ սպասում էր լավության, ոչ էլ «պարտքերի» վերադարձին:

Կորստի գիտակցումը գալիս է տարիներ անց, ու քանի գնում` ավելի խոցող ցավով է մխրճվում գիտակցությանդ մեջ:

Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի էդ անդունդը:

... սփոփանքը` Մայրերին արժանին փոխհատուցելն է ամբողջ կյանքով մեկ, անդադար, անհոգնել, առանց վերադարձի սպասումի` ինչպես, որ նրանք են վարվել միշտ:

Վերջերս, երբ հրաժեշտ էի տալիս իմ մանկության տանը, հետս բերեցի մայրիկիս գրքերը: Ու բարկացա: Բարկացա իր վրա, որ մեր տանը հաճախ նորմալ սնունդ կարող էր չլինել, բայց գիրք կար միշտ: Որ մենք քնելու տեղից կարող էինք զրկվել ու իրար գլխի մի կերպ տեղավորվել, իսկ նորին մեծությոն հյուրը` միշտ ուներ գիշերելու տեղ, կուշտ փոր և բացառիկ վերաբերմունք: Բարկացա, որ էս չարացած ու կիսատ աշխարհում մեզ միայն բարությամբ ու մյուսներին հասկանալու, հասնելու կարողությամբ է մեծացրել. ամփոփ:

Նեղվեցի, որ իրենց ներարկած մարդկային սկզբունքներն ու գաղափարներն այսօր ոչ միայն պետք չեն ոչ մեկին, այլև խանգարող են: Որովհետև աշխարհում լղոզվողներն են միայն մարսելի, իսկ սկզբունք ու տեսակ ունեցողները` «խանգարող»: Բարկացա, որ մեզ բերել ու դաստիարակել էին այլ իրականության համար, իսկ հիմա այդ աշխարհն ուղղակի չկա: Հիմիկվա անկառավարելի քաոսում իմ մեղմախոս, քթի տակ ինձ համար «Արի իմ սոխակը» երգող Մայրիկիս ձայնը չէր լսվի ու մենք էլ էլ վաղուց լսելի չենք, որովհետև համատարած գոռոցի ու աղմուկի մեջ միայն ոռնոցն է լսելի, բայց ոչ երբեք Կոմիտասի «Կաքավիկը» կամ «Ամպելա»-ն: Խղճի ձայնն էլ է՛լ լսելի չէ...

Տխրեցի, անասելի տխրեցի, որովհետև Մայրիկիս գրքերն իմ տանը մասունքի պես դասավորելով հասկացա, որ վերջնական որբացել եմ, ես` նրա կորստով, աշխարհը` սիրո և խղճի բացակայությունից: Մայրերն աշխարհի խիղճն են, միայն թե նրանց ձայնն «աղմուկում» էլ չենք լսում(

Իմ ամեն վայրկյանի սնունդը քո հայերենն էր Մամ, քո խոսքը, գործը, նվիրումն ու մեղմությանդ մեջ հմտորեն թաքցրած ուժդ: Բարկությունս կարոտից է մամ, կչորացնեմ քո սիրելի ծաղկաթերթիկների պես ու կշարեմ խնամքով` Թումանյանի հատորների էջերում, կթաքցնեմ Նարեկացու և քո սիրելի արևմտահայ բանաստեղծների աշխարհներում...

Մա՜յր, քո 70-ամյակը բոլորեցիր Երկնքում, մենք` երկրային մեղսագործներս էդպես էլ չենք հասկանա, թե ինչու՞ դու այդքան շուտ գնացիր` առանց հրաժեշտ տալու:

Երևի գիտեիր, որ ինչ էլ լինի, մեր պորտալարը երբեք էլ չի կտրվի... Ծնունդդ շնորհավոր ԼուսաՄայր...Ես վերականգնել եմ քո սիրելի երգարանի էջերը` էջ առ էջ, ու այդ երգերով լուսավորում եմ իմ ամեն օրը` էջ առ էջ...

Իմ պաշտելի Մայրիկի` Էմմա Բլեյանի լուսավոր հիշատակին` 2020. Հունիս 14»։

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan