«Արսենալն» ու «Ռոման» քննարկում են Մխիթարյան - Կլույվերտ փոխանակման հարցը
Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոման» քննարկում են մրցաշրջանի ավարտից հետո խաղացողների փոխանակություն։
Հռոմեական ակումբը պատրաստ է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար վճարել 12-14 միլիոն եվրո։ Այժմ 31-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս վարձակալությամբ, որն ավարտվում է այս մրցաշրջանից հետո։
«Արսենալը» պատրաստ է ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Ջաստին Կլույվերտին եւ Մխիթարյանի տրանսֆերը ներառել նույն գործարքում։ 21-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 35-40 միլիոն եվրո, որից կհանվի Մխիթարյանի տրանսֆերային գինը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Երկու ֆուտբոլիստների շահերն էլ ներկայացնում է իտալացի գործակալ Մինո Ռայոլան։