Կորոնավիրուսով վարակվածության 663 նոր դեպք է գրանցվել. կա 5 մահ, ապաքինվել է 133 անձ
Հայաստանում հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 663 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 16667 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 82324 (մեկ օրում արվել է 2194 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10093 անձ (ավելացել է 525 ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 6214 անձ` վերջին մեկ օրում 133 անձ:
Ընդհանուր առմամբ, 269 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):