Մոսկվայում 87-ամյա թոշակառու կինը շտապօգնության աշխատակիցներին նռնակով է սպառնացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Մոսկվայում՝ 87-ամյա թոշակառու կինը շտապօգնության բրիգադին նռնակով է սպառնացել, հայտնում է 112 Telegram-ալիքը։
Շտապօգնության աշխատակիցները կանչով եկել են զարկերակային բարձր ճնշմամբ թոշակառու տատիկի տուն, սակայն Նինա Վասիլեւնան բժիշկներին հայտարարել է, որ ինքը տանը նռնակ ունի եւ պահում է այն բավական վաղուց։ Բժիշկները կանչել են իրավապահների, որոնք արագ էվակուացրել են ամբողջ մուտքը եւ կասկածելի իրը փորձաքննության են տարել։