Պետք չէ ընկճվել․ ինչ է պատմում Թաիլանդում մեկուսացած «Կճուճ», «Թավա» և «Լոշ» ռեստորանների ցանցի հիմնադիրը
«Կճուճ», «Թավա» և «Լոշ» ռեստորանային ցանցերի հիմնադիր Վարդա Ավետիսյանը ամիսներ առաջ՝ հունվարին, հանգստանալու նպատակով մեկնել էր Թաիլանդ: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված և փակ սահմանների պատճառով նա մնացել է Թայլանդում արդեն շուրջ հինգ ամիս, այս մասին հաղորդում է 1in.am-ը:
Թաիլանդում մեկուսացած մեր հայրենակցուհին, բախվելով ֆինանսական խնդիրների, հիմնել է սեփական «Վեգան» բիզնեսը: «Մենք մեր բնույթի համաձայն՝ չընկճվեցինք և փորձեցինք անել այն, ինչ կարող էինք: Երբ որ այստեղ էլ ռեստորանները փակվեցին, անհրաժեշտություն առաջացավ մարդկանց համեղ կերակրելու, և մենք որոշեցինք տուն վարձել և պատրաստել վեգան ուտեստներ և առաքել, աշխատում էինք գեղեցիկ ձևավորել և մատչելի գնով սնունդ մատուցել: Արդեն ռեստորանները բացվել են, հիմա դադարեցրել ենք այդ աշխատանքը»:
Վարդա Ավետիսյանը նաև նշեց, որ ցանկություն ունի Թաիլանդում սննդի բիզնես հիմնադրել, երբ որ համավարակը կհաղթահարվի և զբոսաշրջությունը նորից աշխարհով մեկ կակտիվանա:
Անդրադառնալով ՀՀ Կառավարության աջակցության ծրագրերին՝ Վարդա Ավետիսյանը նշեց, որ աջակցության տրամադրումը երկարաձգելու պատճառով աջակցությունը դադարում է արդիական լինելուց:
Մանրամասն՝ տեսանյութում: