Թուրքերը ցանկանում են Սուրբ Սուֆիայի քրիստոնեական սրբապատկերները փակեն մզկիթ դարձնելուց հետո
Թուրքիայում շարունակվում են ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի եկեղեցին մզկիթի վերածելու ակտիվ խոսակցությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգից հետո, թե արդեն ոչ մի արգելք չկա Սուրբ Սոֆիան դարձնել մզկիթ, թուրքական կրոնական կազմակերպությունները իրա հերթ չտալով խոսում են այդ հրաշալի նախաձեռնության մասին։
Սակայն ուշագրավ է, որ արդեն հայտարարում են, որ Սուրբ Սոֆիայի պատերին գտնվող քրիստոնեական շքեղ սրբապատկերները փակվելու են, քանի որ պատկերների ներքո նամազ չի կարելի անել։
Նշենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։