Լոնդոնում ցուցարարները ոստիկանների վրա շշեր են նետել
Լոնդոնում բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի է ունեցել բախում, որի ժամանակ ցուցարարները իրավապահների վրա շշեր են նետել, հայտնում է BBC News-ը։
Հեռուստաալիքը նշում է, որ չնայած բոլոր նախազգուշացումներին՝ բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են ցուցարարներ։ Նրանք հայտարարել են, որ հուշարձանները պաշտպանում են հակառասիստական շարժման ակտիվիստներից։
Նշվում է, որ ցույցին մասնակցել են «աջ» շարժման ներկայացուցիչներ՝ հայտարարելով, որ ժամանել են Լոնդոն, որպեսզի պաշտպանեն բրիտանական պատմության խորհրդանիշները։
Հավաքվածների մեջ է եղել նաեւ ուլտրաաջ Britain First խմբի առաջնորդ Փոլ Հոլդինգը, ով նախկինում մեղադրվել է ահաբեկչական բնույթի հանցագործություն կատարելու մեջ։ Նա հայտարարել է, թե եկել է պաշտպանելու հուշարձանները։
Հիշեցնենք, որ նախկինում հակառասիստական ցույցերի ժամանակ վանդալիզմի ակտ էր տեղի ունեցել Ուինսթոն Չերչիլի հուշարձանի հանդեպ։ Անհայտ չարագործները հուշարձանի վրա գրել էին․ «եղել է ռասիստ»։
Քաղաքի իշխանությունները ստիպված են եղել շրջափակել հուշարձանը։ նախատեսվում է նաեւ այն տեղափոխել թանգարան՝ հավանական սպառնալիքից պաշտպանելու համար։