Քեյթ Միդլթոնը հոգնել է, որ իրեն բոլորը համեմատում են Մեգան Մարքլի հետ
Վերջերս համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ Քեյթ Միդլթոնն այնքան է հոգնել բրիտանական մամուլի տարածած լուրերից, որ դատի է տվել զրպարտության համար:
Հատկապես Քեյթին, ինչպես նաեւ թագավորական ամբողջ ընտանիքին, վրդովվեցրել է Տատլերի Catherine the Great-ի («Եկատերինա Մեծը») հոդվածը, որում ասվում է, որ դքսուհին նյարդային ցնցումների եզրին է այն բանից հետո, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը պաշտոնապես սկսել են ապրել թագավորական ընտանիքից առանձին եւ տեղափոխվել են Կանադա:
Տատլերը վիճահարույց հոդվածի վերաբերյալ դուքսի եւ դքսուհու բողոքը մերժել է՝ հայտարարելով, որ այն «ոչ մի հիմք չունի»:
Սակայն նախկին թագավորական մեկնաբան Դունկան Լարկոմբը հայտարարել է, որ Քեյթ Միդլթոնին տխրեցնում է ոչ միայն լրատվամիջոցների զրպարտությունը, որքան «Մեգան Մարքլի հետ անվերջանալի համեմատությունները», որոնք դքսուհին վերջապես ցանկանում է դադարեցնել:
Բոլորը գիտեն, որ Ուիլյամն ու Քեյթը շատ զգայուն են Մեգան Մարքլի հետ համեմատությունների նկատմամբ։ Իսկ դատողություններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ուիլյամի եւ Քեյթի, Հարիի եւ Մեգանի միջեւ, թագավորական ընտանիքի ցավն է», - Դունկան Լարկոմբի խոսքը մեջբերում է DailyMail - ը։
Քեյթ Միդլթոնին կարելի է հասկանալ։ Մինչեւ վերջերս նա մրցակից չուներ թագավորական ընտանիքում, սակայն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից սկսած սկսել են քննարկել բացառապես նրա նորահայտ հարսի հետ համեմատության համատեքստում:
Եվ այս ամենը այն լուրերի ֆոնին, որ Քեյթն ու Մեգանը չեն սիրում միմյանց առաջին հայացքից, որոնք միայն ջերմացնում էին երկրպագուների եւ մամուլի ձգտումը համեմատել իրենց ոճը, սովորություններն ու հանրությանը պահելու ունակությունը: