Ռոհանին իրանցիներին կոչ է արել կորոնավիրուսին լրջորեն վերաբերվել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի դեմ հաջող պայքարի համար հետեւել բժշկական ուղեցույցներին, հայտնում է Tasnim-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնակայանում շաբաթօրյա նիստի ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ հիվանդացության գագաթնակետն արդեն անցել են Իրանի մի շարք նահանգներում, մինչդեռ մի շարք այլ նահանգներում հիվանդության գագաթնակետն աստիճանաբար են անցնում:
Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ մայիսի սկզբից երկրում բժշկական ուղեցույցներին հետեւելը 20 տոկոսով նվազել է:
Իրանի նախագահը երկրի քաղաքացիներին հավաստիացրել է, որ իշխանությունները համավարակի դեմ պայքարում բավականաչափ մահճակալներ, ԹԱՕ սարքեր եւ բժշկական սարքավորումներ են նախապատրաստել ամենածանր պայմաններում՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով հետեւել երկրի առողջապահության նախարարության հաստատած կանոններին, պարբերաբար լվանալ ձեռքերը եւ դիմակներ կրել:
Ռոհանին հավելել է, որ նահանգապետներին օժտել է մտահոգություն առաջացնող իրավիճակ ստեղծվելու դեպքում սահմանափակումներ մտցնելու լիազորություններով:
Ըստ Իրանի առողջապահության նախարարության վերջին տեղեկությունների՝ կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը հասել է 182545-ի, որից 145000 մարդ արդեն ապաքինվել է:
Իրանում կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում է անցել ընդհանուր մոտ 1,2 մլն մարդ: